նորմալ մաշկ

Все записи с меткой նորմալ մաշկ

Լրիվ Բնական հումքից պատրաստված կոսմետիկական միջոցներ

Published 1 октября, 2013 by Janka

kosmetologis3

Իմ բլոգի հարգելի այցելուներ: Մինչ այսօր շատ նյութեր եմ տեղադրել դիմահարդարման, մաշկի և մազերի խնամքի մասին և դրանք լավ արձագանք են ստացել ձեր կողմից : Այդ պատճառով որոշեցի սովորել պրոֆեսիոնալ կոսմետոլոգիա ձեզ ավելի գրագետ և ճիշտ խորհուրդներ տալու համար: Այժմ կարող եք այս ոլորտին վերաբերող ցանկացած հարց ուղարկել gyulzadyan95@mail.ru էլ. հասցեին: Սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին և կօգնեմ լուծել ձեր մաշկին վերաբերող ցանկացած խնդիր: Ի հավելում այս ամենին ասեմ, որ ինքս պատրաստում եմ լրիվ բնական հումքից կոսմետոլոգիական զանազան միջոցներ՝ սկրաբներ, կրեմներ, դիմակներ, լասյոններ բոլոր տիպի մաշկերի համար, հատուկ միջոցներ կնճիռների համար: Նաև հատուկ փրփուր-օճառ, որը չորացնում է պզուկները, մաքրում մաշկի ծակոտիները, թարմեցնում և սպիտակեցնում մաշկը: Ձեր անթերի գեղեցկության բաղադրատոմսերը ստանալու համար գրեք ինձ: Սիրով newjankablog.wordpress.com-ից իր այցելուների համար:

Դիմակներ նորմալ մաշկի համար

Published 24 июня, 2012 by Janka

Պահանջվում է` 1-2 գազար:
Մաքրել գազարը և քերել: Քամել ստացված հյութը: Հյութի մեջ թաթախել մի կտոր թանզիֆ կամ անձեռոցիկ և քսել դեմքին: Թողնել 22-25 րոպե, ապա լվացվել:

Դիմակ գազարի հյութով

Պահանջվում է` 0.5 բաժակ գազարի հյութ, 0.5 բաժակ խաղողի հյութ, 1 կիտրոն, 1լ ջուր:
Միացնել խաղողի և գազարի հյութերը, ավելացնել կիտրոնի հյութը ը ստացված զանգվածը բացել եռացրած ջրով: Դրանով 1 օր անց լվացվել:

Դիմակ կարտոֆիլով

Պահաջվում է` 1 խոշոր կարտոֆիլ, 1 ձվի դեղնուց, 3 ճ.գ. եռացրած  կաթ:
Կարտոֆիլը կեղևով խաշել, մաքրել և լավ հարել: Ապա ավելացնել ձվի դեղնուցը, եռացրած կաթը: Այս բոլորը լավ խառնել և տեղադրել ջրային գոլորշու վրա: Դեմքին քսել տաք դիմակը և ծածկել անձեռոցիկով: 20ր անց հանել դիմակը, դեմքը լվանալ նախ տաք, ապա սառը ջրով:

Դիմակ լոլիկով

Պահանջվում է` 1 հասած լոլիկ, 1 ճ.գ. օսլա, 1 թ. գ. կիտրոնի հյութ:
Լոլիկն անցկացնել քերիչով, ավելացնել օսլան, կիտրոնի հյութը: Դիմակը քսել դեմքին և թողնել 30 րոպե, ապա հանել և դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով:

Դիմակ կաղամբով

Պահանջվում է` 100-150գ թարմ կաղամբ:
Կաղամբը շատ մանր կտրատել և բարակ շերտով քսել դեմքին: Ծածկել դեմքը անձեռոցիկով և թողնել 25-30 րոպե: Դիմակը հանել, դեմքը լվանալ սառը ջրով, ապա քսել սնուցող կրեմ:

Դիմակ խնձորի կամ տանձի միջուկով

Պահանջվում է` 1 խոշոր խնձոր կամ տանձ, 1 ճ.գ. խաղողի հյութ, 0.5 թ. գ. բուսական յուղ:
Խնձորը կամ տանձը անցկացնել քերիչի մանր անցքերով, ավելացնել խաղողի հյութը և բուսական յուղը: Պատրաստի դիմակը քսել դեմքին և թողնել 20-25 րոպե: Դիմակը մաքրել փափուկ անձեռոցիկով, բայց ջրով չլվանալ: