Դիմակներ նորմալ մաշկի համար

Published Июнь 24, 2012 by Janka

Պահանջվում է` 1-2 գազար:
Մաքրել գազարը և քերել: Քամել ստացված հյութը: Հյութի մեջ թաթախել մի կտոր թանզիֆ կամ անձեռոցիկ և քսել դեմքին: Թողնել 22-25 րոպե, ապա լվացվել:

Դիմակ գազարի հյութով

Պահանջվում է` 0.5 բաժակ գազարի հյութ, 0.5 բաժակ խաղողի հյութ, 1 կիտրոն, 1լ ջուր:
Միացնել խաղողի և գազարի հյութերը, ավելացնել կիտրոնի հյութը ը ստացված զանգվածը բացել եռացրած ջրով: Դրանով 1 օր անց լվացվել:

Դիմակ կարտոֆիլով

Պահաջվում է` 1 խոշոր կարտոֆիլ, 1 ձվի դեղնուց, 3 ճ.գ. եռացրած  կաթ:
Կարտոֆիլը կեղևով խաշել, մաքրել և լավ հարել: Ապա ավելացնել ձվի դեղնուցը, եռացրած կաթը: Այս բոլորը լավ խառնել և տեղադրել ջրային գոլորշու վրա: Դեմքին քսել տաք դիմակը և ծածկել անձեռոցիկով: 20ր անց հանել դիմակը, դեմքը լվանալ նախ տաք, ապա սառը ջրով:

Դիմակ լոլիկով

Պահանջվում է` 1 հասած լոլիկ, 1 ճ.գ. օսլա, 1 թ. գ. կիտրոնի հյութ:
Լոլիկն անցկացնել քերիչով, ավելացնել օսլան, կիտրոնի հյութը: Դիմակը քսել դեմքին և թողնել 30 րոպե, ապա հանել և դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով:

Դիմակ կաղամբով

Պահանջվում է` 100-150գ թարմ կաղամբ:
Կաղամբը շատ մանր կտրատել և բարակ շերտով քսել դեմքին: Ծածկել դեմքը անձեռոցիկով և թողնել 25-30 րոպե: Դիմակը հանել, դեմքը լվանալ սառը ջրով, ապա քսել սնուցող կրեմ:

Դիմակ խնձորի կամ տանձի միջուկով

Պահանջվում է` 1 խոշոր խնձոր կամ տանձ, 1 ճ.գ. խաղողի հյութ, 0.5 թ. գ. բուսական յուղ:
Խնձորը կամ տանձը անցկացնել քերիչի մանր անցքերով, ավելացնել խաղողի հյութը և բուսական յուղը: Պատրաստի դիմակը քսել դեմքին և թողնել 20-25 րոպե: Դիմակը մաքրել փափուկ անձեռոցիկով, բայց ջրով չլվանալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: