բնության թանգարան

Все записи с меткой բնության թանգարան

ՀՀ բնության թանգարանը

Published 24 июня, 2012 by Janka

ՀՀ բնության թանգարանը հիմնադրվել է 1952թ և իր տեսակի մեջ միակն է Կովկասում: Սկզբում Այն գտնվում էր Կարմիր մզկիթի պակում, բակից հետո`վերջինից վերակառուցման հետևանքով փակվեց: Բայց որոշ ժամանակ անց իրանահայ բարերարներ Տեր և Տիկին Ահարոնյանների շնորհվ վերաբացվեց:

Այստեղ ներկայացված են ավելի քան 120 էնդեմիկ կենդանիներ և բույսեր: Թանգարանում գործում են 4 մշտական ցուցասրահներ`200-ից ավելի ցուցանմուշներով: 4-րդ ցուցասրահը նվիրված է բարերարներին: Այն նեկայացնում է Տեր և Տիկին Ահարոնյանների նվիրած ցուցանմուշները` նկարներ որսի ժամանակ, կենդանիների նմուշներ`մուֆլոն, բեզոարյան այծ, ֆլամինգո և այլ: Թանգարանում ներկայացնում են նաև ժամանակավոր ցուցադրություներ, բնապահպանական թեմաներով տեսաֆիլմերի ներկայացում և այլն: Թանգարանի ընդհանուր ֆոնդը կազմում է 6.5 հասար նմուշ: Միակ խնդիրն այն է, որ թանգարանը չունի բակ, ինչը շատ կարևոր է այպիսի մշակութային օջախի համար:

Հատկանշական է, որ բնության թանգարան այցելությունն անվճար է: