Պահանջվում է` 1 խոշոր գազար, 1թ.գ. բուսական յուղ, 1 ձվի դեղնուց:
Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել բուսական յուղը և ձվի դեղնուցը: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին, թողնել 20-25 րոպե:
Դիմակը լվանալ տաք ջրով և չորացնել փափուկ անձեռոցիկով:
Դիմակ կաղամբով
Պահանջվում է` 100-150գ թարմ կաղամբ, 1 ճ.գ. նուշի յուղ:
Կաղամբը մանր կտրատել,ավելացնել տաքացրած նուշի յուղը: Քսել դիմակը և թողնել 20 ր: Լվանալ սառը ջրով, որից հետո մաշկին քսել հարթեցնող կրեմ:
Դիմակ լոլիկով:
Պահանջվում է` 1 հասած լոլիկ, 1 թ.գ. կիտրոնի հյութ, 1 ճ.գ. ալյուր:
Լոլիկն անցկացնել քերիչի մանր անցքերով, ավելացնել կիտրոնի հյութը և ալյուրը: Դիմակը քսեմ դեմքին և թողնել 25-30 րոպե, ապա լվանալ տաք ջրով, որի մեջ հարկավոր է ավելացնել մի պտղունց աղ:
Реклама