Կարոտը…

Published Июнь 24, 2012 by Janka

Կարոտն այն քիչ բառերից է, որ կարող է և երջանկացնել, և տխրեցնել: Շատ դեպքերում այն միայն ցավ է բերում: Հեռավորություն…սեր…և արդեն կարոտում ես: Այս բառն արտասանելիս սիրտդ սկսում է արագ բաբախել, լարվում ես, հուզվում ու ակամայից դեմքիդ նշմարվում են հոգեհարազատ, բայց ատելի արցունքները:
Կարոտում ես…Կարոտում ես հարազատներիդ, ընկերներիդ, սերդ, որ հանգամանքների բերումով կողքիդ չեն, այլ հեռավոր մի տեղ:
Մեկ ուրիշ կարոտով էլ կարոտում ես այն մարդկանց, ովքեր թեկուզ շատ մոտիկ են, բայց այնքան սիրելի, որ մի քանի ժամ նույնիսկ չտեսնելով կարոտում ես:
Ուրախ պահեր, ժպիտ, սեր, գուրգուրանք, բայց մի ակնթարթում այդ ամենը մեռնում է, չքանում, ու զգում ես, որ նորից քեզ ընկերակցում է նույն ինքը` կարոտը: Զգում ես, որ մենակ ես մնացել: Անվերջանալի նամակներ, հեռախոսազանգեր, բայց այդ ամենը տևում է մի ակնթարթ միայն և ի զորու չէ փարատել կարոտը:
Կարոտում ես, շատ ես կարոտում: Պահ է գաիս, երբ առանձնանում ես սենյակում, խորասուզվում մտքերի մեջ, հիշում բոլոր քաղցր պահերը ու նորից սիրտդ ու աչքերդ լցվում են արցունքներով: Լալիս ես: Բայց միևնույն ժամանակ չես ուզում, որ քեզ մխիթարեն: Ուզում ես մենակ մնալ ու արտասվել, հանգստանալ: Անցնում են ժամեր ու հասկանում ես, որ միևնույն է, արցունքն ու մտածմունքներն անիմաստ են:
Կարոտը սահման չունի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: