Ես եմ…

Published Июнь 24, 2012 by Janka

Դուռդ բացիր, ես եմ…այո նորից եկել եմ …եկել եմ կրկին իմ ամբողջ քնքշությամբ, հոգեբուժական բարությամբ, աստվածաշնչյան ճախրանքով, ես եմ…սերը: Նորից եկել եմ մարդկանց սրտերը ջերմությամբ լցնելու, խանդավանքներով պարուրելու: Եկել եմ, որ թույլ չտամ, որ արցունքը հյուր գա ձեզ ու թախիծը նեղացնի: Ուզում եմ ժպիտներով շաղախել մարդկանց դեմքերը, ուզում եմ ամեն ոք գտնի իր երջանկությունը, որ երբեք չզգա կորստի ցավը, իսկ արցունքները հյուր գան միայն երջանիկ պահերին:
Ես եմ`մարդու կերպարանքով եկած սերը, որ հրեշտակային բարությամբ եկել է ձեզ հետ ողջագուրվելու, կապույտ անուրջների ցողը ձեր աչքերում արտացոլելու, որ հուսաք…անվերջ հուսաք…
Ես եմ` եկել եմ, որ ամոքեմ բոլորի սպիները, որ սփոփեմ ցավացող, ճչացող հոգիները, սրբեմ խոցված սրտերի արյունները…
Ես եմ` այն սերը, որ հաճախ ամենից շատն է ցավ պատճառում, շատ մահերի պատճառ դառնում, շատ սրտեր կոտրում ու բեկորների վերածում, գիտեմ ես եմ մեղավոր… ես եմ…
Ես եմ` սերը, որ հաճախ մեծ ստի պատճառ է դառնում, հանուն նրա, որ չկորցնենք մեր ունեցածը: Ես եմ, որ երբեմն հյուր եմ գալիս ոչ ճիշտ ժամանակին ու ոչ ճիշտ մարդու ու ցավի պատճառ դառնում…ցավում եմ…
Սակայն անկախ ամեն ինչից ես եմ այն փրկիչ ուժը, առանց որի մարդկային հոգին անկարող է ապրել, առանց սեր կյանք չկա…
Ես եմ` աշխարհի ամենակարևոր զգացմունքը, մարդկանց սրտերում հավիտյան ապրող անբիծ ու մաքուր սերը:
Ես եմ`սիրտդ բացիր, ես եմ…սերը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: