Ավ.Իսահակյան գրադարան

Published Июнь 24, 2012 by Janka

Ավ. Իսահակյանի հիմնադրվել է 1935թ.-ին`անջատվելով ազգային գրադարանից, որի տրամադրած 8000 կտոր գրքի հիման վրա ստեղծվել է Երևանի առաջին մասսայական քաղաքային գրադարանը: 1955թ. Ավ.Իսահակյանի 80 ամյակի առիթով անվանակոչվել է գրողի անունով:Իսահակյանն այդ առիթով ասել է, <<Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ, մանավանդ Վենետիկում`առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում առաջին մասսայական գրադարանը, անչափ ուրախացնում է ինձ: Ես գիրքը միշտ սրբություն եմ համարել, իսկ գրադարանը`սրբավայր:Ձեր գրադարանին մաղթում եմ երկար ուղի, թող այն լինի հավիտյան`ինչպես գիրքը>>: Գրադարանի գրքերի թիվը հասնում է 650000-ի`շնորհիվ շատ մտավորականների: Այն ունի 7 մասնաճյուղ: 5 տարի առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հովանավորության ներքո բացվեց բրիտանական անկյունը, որը գրքեր և տարեկան գումար է հատկացնում գրադարանին: Իսկ մոտ 3 տարի առաջ էլ բացվեց ամերիկյան անկյունը, որը հովանավորում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով և գրադարանի ընթերցողները կարող են անվճար օգտվել ինտերնետից: Ամեն երկուշաբթի և հինգշաբթի գրադարանի դահլիճում ընթերցողները կարող են դիտել անգլերեն լեզվով մուլտֆիլմ և կինո: Գրադարանը համագործակցում է այլ գրադարանների և հասարակական կազմակերպությունների հետ: Անցկացվում են հանդիպումներ ընթերցողների և հայտնի մտավորականների, նկարիչների, գրողների և այլ նշանավոր մարդկանց հետ: Այստեղ գործում են նաև թատերական և նկարչական խմբակներ, անգլերեն դասընթացներ և <<Բողբոջներ>> գրական ստուդիան: Եվ այս ամենը անվճար  է:

Ժաննա Գյուլզադյան- հյուրանոցային սպասարկում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: