Անկեղծ ասած…

Published Июнь 24, 2012 by Janka

Անկեղծ ասած մտքովս անգամ չէր անցնի,որ մի օր հոգումս եղած մտքերը թղթին կհանձնեմ: Ես մտորում եմ աշնան,անձրևի,տերևի,սիրո,լռության… մասին:

Անկեղծ ասած մի կաթիլ անձրևի, թաձվող արևի հետ հոգումս տողեր են ծնվում: Գուցե այս անգամ էլ գրեմ հոգումս եղաց մտքերից…Երևի գրեմ: Չէ որ այս պահին հենց դա եմ ուզում:

Հիշեցի անձրևային մի օր: Առավոտյան արթնացա թաց հողի բուրմունքից: Անձրևը թակում էր պատուհանս և հրավիրում իր իսկ ստեղծած երաժշտության տակ պարելու: Դրսում սիրահար զույգերը զբոսնում էին անձրևի տակ: Նրանց աչքերում այնքան սեր ու քնքշանք կար: Ես էլ ոգևորված վերցրեցի անձրևանոցս ու դուրս եկա: Դուրս եկա, որ քայլեմ անձրևի տակ, քայլեմ ու մարդկանց նայելով հասկանամ, թե ինչ է սերը, երջանկությունը:

Ուզում էի քայլել անձրևի հետ, կիսվել հոգումս եղած մտքերով: Անցորդներից մեկը փորձում էր արցունքները խեղդել անձրևի մեջ: Նրա աչքերում խորը վիշտ կար, մի բան, որ ինձ այնքան էլ ծանոթ չէր: Ուզում էի օգնել նրան, այնպես անել, որ սիրի կյանքը ու հավատա հրաշքին: Բայց վախենում էի մոտենալ: Գուցե նա միայնակ մնալու կարիք ունի:

Գիշերային լռության մեջ մտքերս թևեր են առնում: Ինձ պարուրող անսահման հուշերը, ապրած ցավերը խլել են հանգիստս: Մոռացել եմ կարծես, թե ինչ է քունը: Ամեն անգամ նստում եմ պատուհանագոգին,նայում աստղերին ու մտածում : Մտածում եմ լոության մասին,լռություն,որ երբեմն ավելին է ասում, քան խոսքերը: Մարդիկ,որոնք հանցավոր են, վախենում են լռությունից, քանի որ լռությունից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: :Հիշողություն` տխուր կամ հաճելի, վախ կամ հույս, սեր կամ ատելություն`ահա <<լռություն>> սիմֆոնիայի նոտաները: Եթե փախչում ես լռությունից, ուրեմն վախենում ես կյանքից, ինքդ քեզանից, քո արարքներից ու շրջապատից:

Երբեմն եղանակն էլ է մտորումներիս առիթ տալիս:Աշունը  մտքերիս ազատություն է տալիս: Աշնան ամեն մի տերև մարդկանց մեղքերի ծանրությանը չդիմանալով ցած է գլորվում: Այգիներում քամին զբոսնողներին գգվելով շրջում է, նուրբ խոսքեր շշնջում, իսկ հետո վայրկենապես տողնում ու փախչում: Ես էլ զբոսնում եմ այգում: Ես եմ, և իմ հուշերն օրորող մեղմ քամին:Նայում եմ անցորդների տխուր հայացքներին,որոնց վերջին հույսերն աշնան տերևների հետ ցած են թափվում: Իսկ ես իմ անուրջների հետ քայլում եմ կյանքիս երկար արահետով`կյանքի հանդեպ հավատն ու սերը հոգումս վառ պահած:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: