Մարդակերը կերել է իր կողքին նստած ուղևորին

Published Июнь 5, 2012 by Janka

Կանադայում երթուղային ավտոբուսում ուղևորներից մեկը սպանել է իր կողքին նստած ուղևորին, գլխատել նրան և կերել մարմնի մի մասը:  Մարդասպանն արդարացել է, իբրև  կատարել է այլմոլորակայիններին վերացնելու կարևոր առաքելություն: Մարդակերը չինացի էմիգրանտ Վինս Լին է, ով ուղևորվում էր դեպի Պորտիջ լա-Պրերի գավառը: Նրա 22-ամյա զոհն էլ Տիմ Միկլինը, որը աշխատում էր տեղի տոնավաճառներից մեկում: Վերջինս նստած է եղել մարդակերի կողքին` աչքերը փակ և ականջակալներով երաժշտություն լսել : Հանկարծ երիտասարդի հարևանը հանել է դանակը և մի քանի ուժեղ հարվածներ հասցրել նրան: Ողբերգությունը կատարվել է 2008թ. հուլիսի 30-ին, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել, երբ սպանության գործով հետաքննությունն ավարտվել է: 2009 թ. փորձաքննությունը  հաստատել է, որ Վինս Լին չի կարող քրեական պատասխանատվություն կրել, քանի որ բժիշկները նրան հոգեկան հիվանդ են ճանաչել: Վերջին տարիներին  Վինս Լին պահվում էր  խիստ ռեժիմի հոգեբուժական հիվանդանոցում: Իշխանությունները որոշել են, որ հանցագործն այնտեղ կմնա մինչև կյանքի վերջը, սակայն նրան թույլ են տվել հիվանդանոցի սահմանը երբեմն հատել բժիշկների և պահակների ուղեկցությամբ: Հոգեբուժները զրուցում են մարդասպանի հետ ամեն երկու շաբաթը մեկ: Նրանք ասում են , որ Լին խորապես զղջում է իր արած հանցանքի համար, նա հասկանում է, որ տառապում է շիզոֆրենիայի ծանր տեսակով, որը «խաբում է իր ուղեղին»: Նա ասում է, որ մինչ իր կատարած գազանային սպանությունը, ինքը մշտապես լսում էր ձայներ, որոնք իրեն մղում  էին բռնել և ոչնչացնել «օտարներին»: Տղամարդը խոստովանում է, որ եթե իրեն չձերբակալեին, ինքն իր «առաքելության» համար շատերին կզոհեր:

2 comments on “Մարդակերը կերել է իր կողքին նստած ուղևորին

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: