Աֆորիզմներ Սիրո մասին

Published Июнь 4, 2012 by Janka

Միայն այն սերն է արդարացի, որը ձգտում է դեպի գեղեցիկը, չպատճառելով ոչ մեկին ցավ:

 Դեմոկրիտուս 

Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։
Սթիվեն Լիքոք

Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում, դա նրան բարձրացնում է սեփական աչքում. բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ` մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին` չթուլացնող խստությամբ:

Ժ.Սանդ
Մեռնել սիրուց, նշանակում է ապրլ նրանով:

Վիկտոր Հյուգո

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են դրան, երբեք չեն ստիպի քեզ լաց լինել:

Գաբրիել Գարսիա Մարկես

Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»…
Մենք ասում ենք «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…
Մենք ասում ենք «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…
Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…
Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …
Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք, և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:

 Պիեռ Աբելյար

Բնավորության հաստատակամությունը մարդկանց ստիպում է դիմադրել սիրուն, բայց միաժամանակ նա այդ զգացմունքին հաղորդում է հմայրք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակը, հեշտությամբ տեղի են տալիս կրքերին, բայց երբեք, ինչպես հարկն է, լի չեն դրանցով:

ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

Առանց կայունության չի կարող լինել ոչ սեր, ոչ ընկերություն, ոչ էլ առաքինություն:

 Ջոզեֆ Ադդիսոն 

Սիրեք իրար, բայց միայն սիրելը քիչ է: Սիրեք ՄԵԾ սիրով: Որովհետև… Մեծ սերը դա նա է, երբ քեզ զգում ես յուրահատուկ, սակայն սրտիդ խորքում ոչ այնքան բավարար տեղ կա նրա համար: Մեծ սերը դա նա է, երբ դու վախենում ես ու անվստահ ես, որ մի օր կկորցնես նրան, քանի որ դու ոչինչ չես տեսնում առանց նրա, կարծես` կույր ես ի ծնե: Մեծ սերը դա նա է, երբ դու սպանվում ես կարոտից, ու այնպես է անում, որ խեղդվես, ում մեկ վայրկյան չտեսնելու դեպքում սարսափելի հոգևվարքի մեջ ես ընկնում ու սիրտդ պատում է անսպառ թախիծով:

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչի չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ:

     Բալզակ

Սիրել` ասել է լինել ամբողջապես հափշտակություն,ամբողջապես կիրք,ամբողջ` ցանկություն,ամբողջ`պաշտողություն,հարգանք, ակնածություն,ամբողջ` խոնարհություն,ամբողջ`համբերություն և անհամբերություն,ամբողջ`ՍՐԲՈՒԹՅՈՒՆ: Սիրել`ասել է լինել ամբողջապես արցունք ու հառաչ:

 Շեքսպիր

Հրեշտակները դա անվանում են երկնային հաճույք,սատանան ` դժոխային տանջանք, իսկ մարդիկ` սեր.

 Հենրիկ Հեյն 

Մարդ առանց սիրո նման է այգու առանց արևի ու մեռած ծաղիկնրի:Ինչ էլ որ դու արել ես միևնույն է անցիր բոլոր խոչընդտողներին և սիրիր նրան ով սիրում է քեզ:

Վալտեր

Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:

Օնօրե Բալզակ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: