Քրքրված ու կիսատ գլուխգործոցներ

Published Июнь 3, 2012 by Janka

Հիմա բոլորը բողոքում են, թե երիտասարդները քիչ են կարդում, կամ ընդհանրապես չեն կարդում: Իսկ երբ որոշում ես որևէ գիրք կարդալ և գնում գրադարան, ամենուրեք նույն ցուցակն է`<<Գրքի էջերը ստուգել տեղում, պակաս էջերի դեպքում ընթերցողը կզրկվի գրադարանից օգտվելու իրավունքից>>: Բայց եթե վերցնում ենք 600 էջանոց գիրք, ինչպե՞ս այդ ամբողջը տեղում ստուգել…Ինչևէ…
Չհաշված գրքերի քրքրված և անհրապույր տեսքին հետաքրքրությամբ կարդում ես ու…էջերի պակաս: Գիրքն այդպես էլ անավարտ է մնում: Պետք է ընդունել, որ ընթերցողին հրապուրելու և դեպի գիրքը կանչելու, կարդալու ցանկություն առաջացնելու համար այն պետք է ունենա գեղեցիկ տեսք` հետաքրքիր, դեպքը նկարագրող  նկարներով, այլ ոչ թե մաշված ու պակաս էջերով:
Եթե միջոցներ ներդրվեր գրքերը վերականգնելու, նախկին գեղեցիկ տեսքին բերելու համար, ինչու չէ նաև քանակը ավելացնելու համար, ապա կավելանա և ընթերցողների թիվը, և հետաքրքրությունը դեպի այս աշխարհի հրաշալիքներից մեկը` գիտելիք տվող գիրքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: