հին հայկական ամիսների անվանումները

Published Июнь 3, 2012 by Janka

Հնում հայերն ունեցել են ամիսների հայկական անվանումներ: Նրանք տարին բաժանել են 12 հավասար մասերի` 30-ական օրով և 13-րդ լրացուցիչ ամսվա ` 5 օրով, որը կոչվել է Ավելյաց: Հայկական ամիսների անուններն են` Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից: Տարին ունենում է 365 օր, իսկ նահանջ տարին` 366 օր, քանի որ այդ տարում փետրվարը ունենում է 29 օր: Նահանջ տարին լինում է 4 տարին մեկ: Այն որոշելու համար կա մի միջոց. Այն տարեթվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 4-ի, ուրեմն այդ տարեթիվը նահանջ տարի է:
Հեռավոր անցյալում մեր նախնիները օրերն անտահայտում էին ոչ թե թվերով, այլ անուններով: Բոլոր ամիսների առաջին օրը կոչվել է Արեգ, երկրորդը` Հրանդ և այդպես շարունակ` Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Զոհաբեր, Մուրց, Երեզկան. Անի, Պարխատ, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուք, Ծմակ, Լուսնյակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավոր:
Հայկական տոմարի 13-րդ` Ավելյաց ամսվա օրանուններն են` Փայլածու, Արուսյակ, Հրատ, Լուսնթագ, Երևակ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: