Կգնամ…

Published 3 июня, 2012 by Janka

Ես կգնամ… Կգնամ, երբ էլ կարիքս չես զգա, երբ արդեն իմ մեջ լոկ դատարկություն կտեսնես:

… Կգնամ, երբ աչքերդ էլ ինձ չփնտրեն, երբ շուրթերս շրթիդ քաղցը չեն հագեցնի:

…Կգնամ, երբ զգամ անտարբերությունդ, երբ զգամ, որ ֆիզիկապես ինձ հետ ես, հոգեպես ուրիշի:

… Կգնամ, երբ արդեն անձրևի մեջ չկարողանամ խեղդել արցունքներս, երբ միայնությունը միայն հասկանա ու ընկերակցի ինձ:

… Կգնամ, երբ աշնան տերևաթափի հետ մարեն քեզ հետ կապված բոլոր հույսերս, երբ քամու և ցրտի հետ կսառեն նախկին ուժեղ զգացմունքներդ:

… Կգնամ, երբ զգամ, որ միայն ավելորդ բեռ եմ քեզ համար, երբ զգամ, որ միայն խղճիդ պատճառով ես կողքիս մնում:

… Կգնամ… հաստատ կգնամ: Չեմ սիրում, երբ խղճում են ինձ: Չեմ ուզի դժբախտացնել մեկին, ում սիրում եմ: Եթե իմ հեռանալով կերջանկանաս, ուրեմն անդարձ կգնամ…

Оставьте комментарий