Կգամ…

Published Июнь 3, 2012 by Janka

… Կգամ, երբ ամենաքիչը ինձ սպասելիս լինես, երբ զգամ, որ ամենուր ինձ ես որոնում, փորձում գտնել, ետ վերադարձնել:

… Կգամ, երբ զգամ, որ փոթորկված հոգիդ, ինչպես մոլոր մի նավակ, չի կարողանում անցնել ալիքներն ու խորտակվում է:

… Կգամ, երբ քաղաքի հետ կդիմավորես արևածագը` իմ վերադարձի հույսը մեջդ պահելով:

… Կգամ, երբ կարողանաս սանձել անսանձ հոգիդ ու ընդունել, որ գնալուս մեղավորը դու էիր:

… Կգամ, երբ կքայլես հորդ անձրևի տակ ու կգիտակցես, որ առանց ինձ մեջդ դատարկ է:

… Կգամ, երբ քամուն ընդառաջ կգնաս ու կհաղթես նրան, կդառնաս քամուց հզոր:

… Կգամ, երբ կխոստովանես, որ անկարող ես ապրել, որ օդի ու ջրի պես պետք եմ քեզ, որ կյանքդ տխուր ու անիմաստ է առանց ինձ:

… Կգամ, երբ համոզվեմ, որ փոխվել ես ու հասկացել, որ սխալ էիր:

Ի վերջո կգամ այն ժամանակ, երբ հուսաս, վստահես ու հավատաս ինձ:

3 comments on “Կգամ…

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: