Ինչ է ասում ձեր ծիծաղը

Published Июнь 3, 2012 by Janka

<<Եթե ցանկանում եք մարդուն ճանաչել և կարդալ նրա հոգին, ապա ուշադրություն մի  դարձրեք, թե ինչպես է նա լռում, խոսում, լալիս կամ թե ինչ կերպ է ընդունում փայլուն գաղափարներ, այլ նրան հետևեք այն ժամանակ, երբ նա ծիծաղում է: Լավ է ծիծաղում մարդը, ուրեմն լավ մարդ է>>;

Ն.Մ.Դոստոևսկի

Իսկ ի՞նչ է նշանակում լավ ծիծաղել: Ծիծաղով կարելի է որոշել մարդու բնավորությունը:

Տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին հոգեբանությունը:

Ծիծաղ<<հու>>-ով-այստեղ ծիծաղը միայն ցուցադրական է: Սովորաբար հանդիպում է վախկոտ, սնահավատ և անգամ գողության ընդունակ մարդկանց մոտ:

Ծիխաղ <<հո>>-ով-նման կերպ կարող է ծիծաղել միայն իր ուժերին վստահ մարդը:

Ծիծաղ <<հի>>-ով-այս ծիծաղը հեգնանք և չարագործություն են անվանում: Այս ծիծաղի տակ ինչ-որ գաղտնի մտադրություն է քողարկված: Հատուկ է երիտասարդ աղջիկներին:

Ծիծաղ <<հե>>-ով-ոչ այնքան հաճելի, ցածր քրքիջ է: Նման ծիծաղ ունեցող մարդը փորձում է զրուցակցի հետ սահմանագիծը չանցնել:

Ծիծաղ <<հա>>-ով-Ահա և իսկական ծիծաղը: Այն բխում է սրտից, վկայում է շրջապատի հետ ունեցած ներդաշնակ հարաբերության մասին: Այսպես է ծիծաղում ուրախ և բարի մարդը:
Հիմա տեսնենք թե ինչ են նշանակում ծիծաղի հետ զուգակցված շարժումները:

Ծիծաղելիս ձեռքը դեպի շուրթերն է տանում-նշանակում է ,որ մարդը պատկերացում ունի քաղաքավարության մասին: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվելը:

Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում է-մի քիչ փխրուն է և վստահ չէ սեփական ուժերին: Գերադասում է քողարկված մնալ:

Ծիծաղելիս հաճախ գլուխը թափահարում է-հեշտությամբ է հավատում, վստահում, չնայած, որ օժտված է մտավոր փայլուն ունակությամբ:
Ծիծաղելիս ձեռքով հպվում է դեմքին կամ գլխին-երազկոտ է: Սակայն ավելլավ կլինի  սթափ մոտեցում ցուցաբերել խնդիրներին:

Ծիծաղելիս քիթը տրորում է-Նրա հայացքներն ու զգացմունքները շատ արագ են փոխվում: Զգացմունքային է և կամակոր: Հաճախ տրվում է րոպեական վայելքներին և ցավ պատճառում թե իրեն, թե շրջապատին:

Ծիծաղում է բարձրաձայն և բաց բերանով-Տաքարյուն է և աշխույժ: Մի քիչ զսպվածությունը ու հավասառակշռությունը չէր խանգարի: Խոսել գիտի, բայց լսելու ընդունակություն չունի:

Ծիծաղելիս բռնում է կզակը-ինչ տարիքի մարդ է լինի, երևում է, որ պահպանել է երիտասարդի բնավորությունը, այդ պատճառով հաճախ առանց երկար-բարակ մտածելու գործի է անցնում:

Ծիծաղելիս աչքերը կկոծում է_սա վկայում է հավասառակշռության, սեփական ուժերին վստահելու և իմաստության մասին: Նա գործունյա է և սկզբունքային, որը հաճախ չափազանցնում է:

Ծիծաղելիս հատուկ ձև չունի-Նա յուրահատուկ է: Ամեն տեղ և ամենուր հենվում է սեփական կարծիքի վրա,  հաճախ հաշվի չի առնում շրջապատինը: Նրան միայն ժպիտ է պետք: Ավաղ, ընկերներից շատերին դա դուր չի գալիս:

4 comments on “Ինչ է ասում ձեր ծիծաղը

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: