Ինչ են նշանակում հագուստի գույները…

Published Июнь 3, 2012 by Janka

Հագուստի գույնի և ոճի ընտրությամբ կարելի է բնութագրել մարդու բնավորությունը, խառնվածքը և այլն: Տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդու հոգեվիճակի վրա:

1. Սպիտակ-Այս գույնը բոլոր գույների համադրումն է: Համարվում է երազանքների գույն: Այն ունի երկու իմաստ: Միաժամանակ  արտահայտում է և′ լույսի ճառագում, և′  սառցի սառնություն:

2.Սև-խորհրդանշում է անվստահություն և կյանքից կտրվածություն: Նա, ով նախընտրում է ամբողջովին սև հագուստ, իր անձի հանդեպ ունի բացասական վերաբերմունք, ճնշված է, հոռետես, կարծում է, որ կյանքի իդեալներն իրեն անհասանելի են: Այս գույնը վտանգի ազդանշան է, տագնապալից հոգեվիճակ է ստեղծում:

3.Մոխրագույն-լրջամիտ,  չվստահող բնավորության տեր մարդկանց սիրած գույնն է: Այս գույնը նախընտրող մարդիկ որոշում կայացնելիս երկար են մտածում: Այս գույնը սիրում են նաև այն մարդիկ, ովքեր վախենում են քննադատվելուց: Թեթև բնավորության տեր մարդկանց այս գույնը դուր չի գալիս:

4. Կարմիր- այս գույնը կրքի խորհրդանիշ է: Դրա սիրահարը համարձակ անձնավորություն է, սիրում է իշխել: Այս գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, առաջացնում անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվությունը:

5. Նարնջագույն-Այս գույնը նախընտրում են այն մարդիկ, ովքեր սիրում են երազել: Նարնջագույնը բարձրացնում է մարդու տրամադրությունն ու ակտիվությունը:

6. Շականակագույն- Այս գույնը նախընտրում են հաստատուն բնավորության տեր մարդիկ: Այս գույնի սիրահարները պահպանողական են, գնահատում են սովորույթներն ու ազգային ավանդույթները: Այս գույնը չեն սիրում եսասեր, ինքնամփոփ ու պարզունակ մարդկանց:

7. Դեղին-Այս գույնը խոսում է հանդարտության, մտավոր կարողությունների մասին: Այս գույնը նախընտրողները հետաքրքրասեր են, շփվող  ու շուտ հարմարվող: Սիրում են տպավորություն գործել մարդկանց վրա: Այս գույնը մարդու մեջ առաջացնում է ջանալու, գործելու ցանկություն:

8.Դեղնականաչավուն- Այս գույնի սիրահարները ցինիկ են, բռնակալ և սիրում են իշխել ուրիշներին: Վախենում են գործելուց:

9. Վարդագույն- Հուշում է սիրո և բարության անհրաժեշտության մասին: Այս գույնի սիրահարները կարող են հուզվել ամենափոքր բանից: Զգացմունքային մարդկանց այս գույնը դուր չի գալիս:

10. Մանուշակագույն-Վկայում է զգայունության, հոգեկան հարստության և նրբանկատության մասին: Բնորոշ է զանազան բարդույթներ ունեցող մարդկանց: Այս գույնը և′ գրավում է, և′ վանում: Ոմանց կարող է տխրեցնել, ոմանց մոտ էլ բավարարվածության զգացում է առաջացնում:  Ովքեր չեն սիրում այս գույնը, ապրելու մեծ զգացողություն և պարտքի զգացում ունեն:

11. Երկնագույն-Այս գույնը բարձր իդեալների և հոգեկան մաքրության խորհրդանիշ է: Վկայում է մելամաղձության, հավատարմության և սիրո մասին: Երկնագույնի հանդեպ անտարբերությունը զգացմունքներին թեթևամտորեն վերաբերվելու նշան է:

12.Կապույտ- Այս գույնը ստեղծում է սրտաշարժ տրամադրություն, հանգստացնում է նյարդային համակարգը: Երբեմն ծնում է սպասողական, տագնապալից հոգեվիճակ:

13.Կանաչ-Այս գույնը բնության գույնն է, կյանքի սկիզբը: Այն նախընտրողները վախենում են ուրիշի ազդեցության տակ ընկնելուցմ ինքնահաստատման միջոցներ են փնտրում: Ով չի սիրում այս գույնը, վախենում է դժվարություններից, ճակատագրի շրջադարձից: Կանաչը հանգիստ և հաճելի հոգեվիճակ ստեղծող գույն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: