Թող գարունները գան ու չգնան…

Published Июнь 3, 2012 by Janka

Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:

Գարունն իր առեղծվածային գույներով  պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն ու ցավոտ, դեռ չապաքինված վերքերը: Նրանք խորհում էին ու զղջում…զղջում ոչ թե արածի, այլ չարածի համար: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին, իսկ գարունը…
Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Զորեղ քամին փորձում էր խանգարել, նեղացնել դեռ նոր ծաղկած ծառ ու ծաղկունքին, սակայն և իզուր…
Գարնան դեմ պայքարելն ապարդյուն էր, նա ավելի զորեղ էր ու քաջ: Քամուն միայն հաջողվում էր խախտել քաղաքի վրա իջած քաղցր, խաղաղ լռությունը, որ ծնվել էր նոտաների միաձուլմամբ և կարծես հռչակավոր երաժշտի գլուխգործոց լիներ: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց մտազբաղ  հոգիները ու ստիպում էին կրկին երազել ու հավատալ…հավատալ հրաշքին: Մարդկանց հոգիները լցվել էին կապույտով, մաքուր, անմեղ երազանքներով:
Բոլորի դեմքին ուրախություն էր:
Թող գարունները գան ու չգնան…

3 comments on “Թող գարունները գան ու չգնան…

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: