Բանաստեղծություններ

Published Июнь 3, 2012 by Janka

Սիրտս խորը դու ցավեցրին

Վարդի թույնոտ քո փշերով,

Երազում եմ հիմա կրկին

Տիրել քեզ լոկ իմ հուշերով:

Լայն դու բացիր աչքերը քո,

Այնպես բացիր, որ նկատես,

Նա չէ, նա չէ այն էակը,

Այն աղջիկը, որ պետք է քեզ:

 

 

Քաղցր են հիշողությունները

Նրա մասին, ում սիրել եմ,

Այն տղայի, որի մասին

Անդադար ես մտածել եմ,

Իմ այն սերը,որին ես միշտ

Կարոտել ու լուռ սպասել եմ:

 

 

 

Պայծառ արև, կապույտ երկինք

Այգում զբոսնող զույգերն կրկին

Գուրգուրելով մեկը մյուսին,

Սեր էին ասում, հրճվում ուժգին:

Տարիներ անց խավար պատեց,

Սիրող սրտում սերը մարեց,

Ու դարձավ այն փոքրի մի հուշ,

Ինչպես երկնի թանձր մշուշ:

 

 

Հոգիս փոթորկում, չի մնում հանգիստ,

Ուզում է դուրս գալ, քեզ մոտ է ուզում,

Դու անխղճորեն տարար իմ հոգին

Ու ինձ թողեցիր մենակ այս կյանքում:

Ու երբ անցնում եմ ես ձեր տան մոտով

Սիրտս դողում է, նետվել է ուզում,

Ու քո տաք գրկի ու ջերմ սիրո մեջ

Անհագ ցանկությամբ ապրել է ուզում:

 

 

Տեսնես գիտե՞ս, թե ինչքան ես

Ցավ պատճառում ինձ այսպես,

Տեսնես գիտե՞ս, որ լալիս եմ,

Քեզ եմ տենչում խենթի պես,

Անտարբեր վերաբերմունքդ

Ինձ սպանում է թույնի պես,

Լավ է մեռնեմ, անհայտ կորչեմ,

Քան թե ապրեմ առանց քեզ:

 

 

 

6 comments on “Բանաստեղծություններ

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: