Արժանի պատիժ

Published Июнь 3, 2012 by Janka

Եթե ուզում ես, թող ու հեռացիր,

Ու իմ մասին էլ ընդմիշտ մոռացիր,

Մեկ է, ես գիտեմ, դեռ զղջալու ես,

Ու իմ հետևից դու դեռ գալու ես:

Կգաս, ես գիտեմ, կգաս իմ առջև

Ապշած հայացքով սառած կկանգնես,

Ու ես կնայեմ ու կծիծաղեմ,

Ու կասեմ, որ ես արդեն քոնը չեմ:

Այդ պահին թաղծոտ դու ինձ կնայես,

Ու կնշմարեմ քո դեմքին արցունք,

Ու դու ինձանից ներում կաղերսես,

Բայս կասեմ չունեմ քո հանդեպ զգացմունք:

Եվ այդ ժամանակ միայն դու կզգաս,

Թե ինչ ես արել ու ինչ ես կորցրել,

Դու իմ վիրավոր հոգու վերքերին

Սպեղանու տեղը ցավ ես պատճառել:

Ու ես քեզ կասեմ, գնա, ինձ պետք չես,

Ես քեզանից էլ լավին եմ գտել,

Միայն թե կասեմ քեզ ներողություն,

Որ քեզ բարի բախտ չեմ ուզում մաղթել:

Ես վրիժառու չեմ, ոչ էլ ոխ պահող,

Չեմ ուզի ոչ ոք ինձ պես տառապի,

Բացի քեզանից, ուզում եմ, որ զգաս,

Թե ինչքան արցունք եմ կորցրել վշտից:

Երնեկ գիտակցես, թե ինչ ես արել,

Գնա, մտածիր, գուցե հասկանաս,

Բայց ես կաղոթեմ, որ դու երբևէ

Քո մտքից հանել ինձ չկարողանաս:

Գնա, տառապի, դու արժանի ես,

Ոչ մի կաթիլ էլ ես քեզ չեմ խղճում,

Գնա, կորցրեցիր, չկամ էլ, իսկ ես

Քեզ կորցնելու համար չեմ զղջում:

Գնա, ես գտա քեզանից լավին,

Բայց նույնը ցավոք քեզ չեմ ցանկանում,

Միայն ուզում եմ,որ ամբողջ կյանքդ

Ապրես այս ցավը պահած քո սրտում:

7 comments on “Արժանի պատիժ

  • Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

    Google+ photo

    Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

    Connecting to %s

    %d такие блоггеры, как: