Քոլեջը անցյալում և հիմա…

Published Июнь 2, 2012 by Janka

Զրուցում ենք տարածաշրջանային N2 պետական քոլեջի տնօրեն պրն. Հ. Գրիգորյանի հետ

— Մի փոքր պատմեք Զեր անցած ճանապարհի մասին:

— Սկզբում բոլորի նման սովորել եմ դպրոցում, ի դեպ ոչ այնքան լավ: Սովորում էի միայն այն, ինչ ինձ պետք էր: Հետո ընդունվեցի Երևանի պետ. համալսարանի փիլիսոփայության բաժինը: Ապա դասախոսական աշխատանքի անցա բժիշկների կատարելագործման և պոլիտեխնիկական ինստիտուտներում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում փոխտնօրեն եմ աշխատել, եղել եմ մանկապարտեզի վարիչ, Գերագույն խորհրդի և ԱԺ պատգամավոր, << Հայկենցաղսպասարկում>> հանրապետական արտադրական միավորման գլխավոր տնօրեն, առևտրի փոխնախարար, Արագածոտնի մարզպետ, ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ: Փոքր տարիքում աշխատել եմ նաև Կիրովի գործարանում, հրշեջ ծառայությունում: Ավարտել եմ նաև տեխնիկական ուսումնարան, աշխատել որպես օպերատոր: 1999թ. դարձա այս քոլեջի տնօրենը` միաժամանակ լինելով ԱԺ պատգամավոր:

— Ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվել Ձեր տնօրինության օրոք և ինչպիսի՞ ծրագրեր կան ապագայում:

— Այն, ինչ հիմա տեսնում եք, եղել է իմ տնօրինության օրոք: Սկզբում ունեինք ընդամենը 119 ուսանող, որոնցից 60-ը ավարտեցին: Ես նպատակ դրեցի հաջորդ տարի ընդունել 200 ուսանող, ընդունեցինք 260-ը: Հիմա մեր ուսանողների թիվը հասնում է 540-ի, մյուս տարի կդառնա 650: Այն ժամանակ չկար տաք ջուր, ֆիտնես ակումբ, ջեռուցման համակարգ, իսկ հիմա քոլեջը վերանորոգվում է, հաջորդ տարի կավարտենք: Այն դառնալու է եվրոպական մակարդակի ուսումնական հաստատություն:

— Ըստ Ձեզ որո՞նք են էական տարբերությունները ներկա և նախկին ուսանողների միջև:

— Հատկապես վերջին երկու տարում ուսանողների որակը բավականին բարձրացել է: Դեռ մի քանի տարի առաջ քոլեջ էին գալիս դպրոցում վատ սովորող և բուհ ընդունվելու հնարավորություն չունեցող երեխաները: Իսկ հիմա ծնողները մտածում են իրենց երեխաների ուսման մասին: Այստեղ ավելի կարճ ժամանակում երեխաները ձեռք են բերում  մասնագիտություն և կարող են աշխատել կամ իրենց ուսումը շարունակել բուհերում:

— Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում քոլեջը այն ուսանողներին, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը բուհերում:

— Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր տարբեր պետական և ոչ պետական բուհերի հետ: Կառավարության որոշումով մեր քոլեջի ուսանողները հնարավորություն ունեն շարունակելու իրենց ուսումը բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերում:

— Իսկ ի՞նչ հնարավորություններ է ընձեռում << Մկուզակը>> քոլեջին:

— << Մկուզակը>> զբաղվում է ուսումնական ծրագրերով, չափորոշիչներ է ստեղծում, պատրաստում է կրթական ծրագրեր, որոնք էլ իրականացնում է քոլեջը:

— Ապագայում ի՞նչ մասնագիտությունների հեռանկարներ կան:

— Այս տարի բացելու ենք ապահովագրական գործ մասնագիրությունը, որը մեր օրերում շատ արդիական մասնագիտություն է: Ուսանողներին կապահովենք նաև աշխատանքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: