Մի փուչ պատմություն իմ դատարկ կյանքից…

Published Июнь 2, 2012 by Janka

Եվս մեկ գիշեր, որ լուսացնում եմ ցավով ու հասկանալով, որ իմը չես լինելու:
Եվս մեկ անգամ կարոտը դիպավ սրտիս բաց վերքերին ու ստիպեց տրտնջալ: Բնավ, չեմ կարողանում ինքս ինձ հակասել ու չարտասվել, ազատություն չտալ զգացմունքներս…

Հերթական անգամ աչքերիցս գլորվեցին մեղավոր արցունքները`պատմելով իմ ուշացած ու անմեղ սիրո մասին, այն սիրո, որ ընդունել չես համարձակվում…Չէ՞ որ կույր աչքերդ հավետ գամված են անցյալիդ, չես ուզում սրտաբաց ընդունել այն, ինչ կյանքից է քեզ տրված…Գուցե ափսոսաս, գուցե չէ, թանկագինս, բայց միևնույնն է ,սրտիս սերն անկարող ես մարել, անկարող ես համոզել, որ ինձ համար չես, որ իմ զգացածը սեր չէ…
Ի՞նչ գիտես…Այն իմ մեջ է ապրում, իսկ ես համոզված եմ, որ պաշտում եմ քեզ: Անհնար է ապրել մի սիրով, որ անտեսված է ու արհամարված քո կողմից, չէ որ դու…Պարտադիր չէ այս միտքը շարունակել…Պարտադիր չէ սկսել մի բան,որն ավարտել ես փորձում…Պետք չէ տողերիս մեջ խղճահարություն փնտրես, փնտրիր անկեղծություն ու ափսոսանք: Չէ՞ որ ափսոսում եմ, որ իմ փուչ տեղն ուրիշին է պատկանում, որ քո սիրտն ինձ համար չի բաբախում, շուրթերիդ երանելի համբույրը ես չեմ զգում…Բնավ, չեմ դժգոհում այս ամենից, ուղղակի ցանկացա անկեղծանալ քեզ հետ, ասել այն, ինչ կա իմ ներսում, ինչ դու վախենում ես հասկանալ…Միայն մի բան լավ կհիշես`ինձ նման քեզ ոչ ոք չի կարողանա սիրել, չէ՞ որ իմ մաքուր սերն է քո ամեն մի խոսքը արբեցրել, չէ՞ որ իմ դողացող ձեռքերն են քեզ համաև աղոթել, չէ՞ որ իմ սիրտն է ցավել ու ափսոսացել, բայց զուր…
Իզուր էր այս ամենը,թանկագինս: Հիմա դժվարությամբ ես ըմբռնում իմ գրած բառերի ամեն մի իմաստը, քանզի սիրտդ է այդպես կամենում…Իսկ ես…Ես կապրեմ քեզանից հեռու, բայց լոկ քեզ համար, լոկ միայն քո անոունը տալով ու քեզ երազելով: Գուցե մի օր էլ ետ վերադառնաս: Բայց ոչ, իզուր եմ ինձ մխիթարում անիմաստ հույսերով ու մտքերով: Ինձ պետք չէ այս կյանքում ոչինչ…Միայն դու գաս, կողքիս լինես, ինձ դա էլ է բավական: Ես պաշտում եմ քեզ, անսահման սիրում ու խենթանում եմ քեզ համար: Գիտեմ քեզ համար ոչինչ են այս խոսքերը: Չէ՞ որ դրանք քեզ ուրիշն է ասելու, դու իմը չես լինելու: ՀԻմա մռայլ էությունս թաքցնելով արցունքներիս ետևում ուզում եմ գոռալ, գոռալ ու բարձրաձայնել հոգուս տանջանքները: Ախր քեզ ինձնից շատ սիրեցի, սիրեցի`մոռանալով իմ մասին, մոռանալով, որ կամ աշխարհում, որ այս լիիրավ աշխարհում ինձ համար չհատկացված տեղն եմ զբաղեցրել…Ա~խ սեր իմ, սիրտս պայթում է ,չի դիմանում…Երանի իմանայիր, թե ինչ ապրումներ եմ ունեցել, թե քանի~-քանի~ անքուն գիշերներ եմ լուսացրել աչքերս բաց: Ես խելագարվում եմ այն մտքից, որ դու իմը չես լինելու, չէ~,այդ ցավին չեմ դիմանալու…Գուցե փորձեմ բնական ասել, որ ուրախ եմ քեզ համար. ուրախ եմ, որ երջանիկ ես. թեկուզ ոչ ինձ հետ: Բայց իմ անմեղ սիրտը չի կարող կեղծավոր լինել: Այն կբղավի, որ քեզ սիրում է քեզ, սպասում ամենավերջին խելագարի նման`թեկուզ անմիտ հուսալով, որ իմը կլինես: Հիմա էլ ապրում եմ այս հույսի բերկրանքով: Գիտե՞ս այսօր դրսում այնքան լուսավոր է. չէ՞ որ լիալուսինը կրկին գլուխ է բարձրացել, կրկին հոգուս կրակն է բոցավառվել: Իսկ իմ էությունը…Այն դատարկվել է առանց քեզ, հավատա, ես չկամ առանք քեզ: Այս ամենը ծնվում է միայն այն խոր անտարբերությունից, որ չես էլ փորձում թաքցնել: Ինչու՞,  ի՞նչ եմ այս կյանքում քեզ արել, բացի անմիտի պես սիրելուց, բացի սրտիս սերը քեզ նվիրելուց, բացի քո մասին անհույս երազելուց: Արդեն այս ցավը հատել է ամեն սահմանագիծ, արդեն վաղուց մոռացել եմ լիաթոք ժպտալ, մոռացել եմ նայել հայելուն ու իմ անգույն այտերին արցունքներիս սառնությունը չզգալ: Ամզոր եմ, հիրավի, անկարող եմ: ՄԵնակությունն է դարձել ինձ հարազատ ընկեր, հասկանում է ամեն ինչ, բայց չի փորձում զիջել:Ախր ինչու՞, ինչու՞ պիտի տանջվեմ այսպես`միայն քեզ այսքան ուժգին սիրելու դիմաց, ինչու՞ պիտի փակեմ աչքերս ու չկարողանամ հանգստացնել փոթորկահույզ հոգուս…Այնքա~ն հարցեր են կուտակվել իմ ներսում, որոնք, թերևս, սպասում են իրենց պատասխաններին: Գուցե կարողանաս դրանց պատասխան տալ, գուցե չէ, բայց իմացիր` իմ սիրտը միայն քոնն է: Միայն դու օգնեցիր, որ նորից հավատամ այս դատարկ կյանքին, որ բացեմ սրտիս փակված դռներն այսքան ցավոտ սիրուս համար…Միայն դու…Միայն դու էիր կողքիս, երբ այդքան մենակ էի: Իսկ հիմա…դու էլ չկաս ու գուցե չես էլ լինելու, իսկ ես էլ այս ցավին անկարող եմ դիմանալու…

ՆԵլլի Առաքելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: