Հույս, հավատ, սեր

Published Июнь 2, 2012 by Janka

Աշնան երկրորդ ամիսն էր: Անձրում էր, երկինքը տխուր էր ու մռայլ:Դա ազդել էր նաև մարդկանց տրամադրության վրա:
Այդ օրը 3 ընկեր`հույսը, հավատը, սերը որոշեցին մի լավ բան ասել մարդու համար: Որոշեցին իջնել երկիր ու բնակվել մարդու մեջ: Նրանք քննարկում էին, թե իրենցից ով է ավելի կարևոր մարդու համար և ի վերջո հասկացան, որ երեքն էլ կարևոր են:
Սերն առաջինը երկնքից իջավ ու ապաստանեց մարդու սրտում: Մարդու մեջ ինչ-ոչ զգացմունք առաջացավ, որն առաջին անգամ էր զգում: Եվ մարդը սիրեց: Սերն ուրախ էր, որ կարողացել էր մարդուն երջանկացնել: Մարդիկ միմյանց նայում էին սիրով լի աչքերով:
Հերթը հույսինն էր: Նա էլ իջավ ու բնակվեց անհույս մարդու հոգում: Մարդու ներսում նոր զգացում առաջացավ, և նա սկսեց հուսալ, որ բարին կհաղթի չարին, որ իր ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի և որ բախտի անիվն իրենց կողմն էլ կշրջվի:
Հավատն էլ միացավ իր ընկերներին: Նա հավատ ներշնչեց մարդուն, հավատ, որ իրեն չեն խաբի, որ վաղվա օրը պայծառ կլինի…
Այդ օրվանից մարդու մեջ բնակվում են երեք ընկերները, որոնք օգնում են մարդուն, որ նա սիրի կյանքը, հավատա հրաշքին ու հուսա, որ ամեն ինչ լավ է լինելու:

Անի Գևորգյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: