Հետաքրքիր է իմանալ

Published Июнь 2, 2012 by Janka

Ամենաշատ տառեր ունի կխմերենի այբուբենը`72 տառ: Այն Կամբոջայի հիմնական բնակիչների լեզուն է:

Բալետն առաջին անգամ որպես տերմին օգտագործվել է 16-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում:

Հովհաննես անունը Ֆրանսիայում դարձրել են Ժան, Անգլիայում`Ջոն, Լեհաստանում`Յան, Իսպանիայում`Ջովաննի, իսկ Ռուսաստանում`Իվան:

Աստվածաշունչն առաջին անգամ հայերեն է տպագրվել 1666-1668թթ. Ամստերդամում` տպագրիչներ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, պատկերազարդվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարներով:

Անդերսենը դեռևս կենդանության օրոք այնքան հայտնի էր, որ տարբեր երկրների երեխաներ նրան նամակ էին գրում,և դրանք հասնում էին նրան:

Ամենաքիչ տառեր`11 տառ, ունի ռոպուքսերենի (Նոր Գվինեայի Բանգևիլ կղզու բնակիչների լեզուն է) այբուբենը:

19-րդ դարի վերջին Երզնկայում հայտնաբերվել է Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ գլուխը, որը տարվել է Անգլիա և պահվում է Բրիտանական թանգարանում:

Ըստ ավանդության` Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեն աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մշո, իսկ դաշտը`Մշո դաշտ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: