Կգամ…

Published Июнь 2, 2012 by Janka

Կգամ…

Կգամ, երբ ամենաքիչն ինձ սպասելիս լինես:

…Կգամ, երբ գա ինձ հետ նաև ձմեռը…Ամեն մի փաթիլի հետ կիջնեմ ու կհպվեմ քեզ ու կցնդեն բոլոր երազներս: Կհալվեմ միայն քո ջերմությունից ու կհասցնեմ գոնե մեկ ակնթարթային համբույր տալ քեզ…բայց դու չես էլ հասկանա, որ սառը ձմռան մեջ քո վայրկյանական տաքությունը գալիս էր ինձանից ու իմ աննշան համբույրից…

…Կգամ, երբ ժպտաս: Ու արցունքի հետ կիջնեմ դեմքիդ: Կհպվեմ նուրբ մատներիդ ու կզգամ երջանկություն: Բայց դու չես էլ հասկանա, թե ինչու ծիծիաղդ սկսեց արտասվել…

…Կգամ, երբ քնած լինես: Սենյակիցդ ներս կմտնեմ ու կզգամ քեզ, կառնեմ իմ թևերին ու կստիպեմ անուրջից ժպտալ: Սենյակիդ ամեն մի մութ խորշ կլցնեմ լույսով ու հույսով: Բայց դու չես նկատի ինձ, որովհետև ոչ ոք հենց այնպես չի նստի ու դիմավորի առավոտի առաջին լույսը:

Կգամ ու կանցնեմ, և անուշ նինջը ինձանից առաջ կընկնի: Իմ փոխարեն կգրկես նրան…

…Կգամ, երբ ինձ հպես շուրթերիդ… Կհագեցնես այն կուշտ ծարավդ ու չես հասկանա. ես ջրի հետ միախառնվեցի, որ գտնեիր ինձ: Ոչինչ չստացվեց: Այն վերջին հույսն ու այն մեկ կաթիլն էլ մաքրեցիր ձեռքովդ, ու ես անէացա քո մեջ: Ես երջանկացա….

…Կգամ, երբ տխուր լինես: Մեղմ կշոյեմ գլուխդ ու կհամբուրեմ քեզ, ու դու չես հասկանա, որ դատարկ սենյակում մենակ չես: Ես խառնվեցի միայնության հետ, որ քեզ մոտ լինեի ու զգացի շունչդ, բույրդ, ներկայությունդ և լցվեցի խինդով: ՈՒ դու ինձ չնկատեցիր…

…Կգամ, երբ քայլես աշնան անձրևի տակ; Ես նորից կերջանկանամ` կաթիլի հետ հպվելով քեզ: Բայց դու կվազես ու կխլես ինձնից իմ խնդությունը:

…Կգամ, երբ նայես մանկան անմեղ հայացքին: Ես խառնվեցի խաղաղությանը, որ նկատեիր ինձ: Բայց դու տեսար միայն փոքրիկ աղավնյակ ու մեղմ ժպտացիր նրան: Ես կորցրեցի ինձ, բայց դու չհասկացար, որ ես այդ մանկան մեջ քեզ էի սպասում, ու իրականում համբույրիդ…

…Կգամ, երբ արտասվելիս լինես: Կխառնվեմ սրտիդ ու երջանկություն կբերեմ քեզ: Կսկսես մոռանալ մի անցողիկ ցավ, բայց էլի չես հասկանա, որ այդ ես էի…

…Կգամ, երբ հենց այնպես քայլես: Ամեն քայլիդ հետ ետ ու առաջ կանեմ և ինքնամոռաց կգամ, ուր որ գնաս: Երբ հասնես սպիտակ վարդին կստիպեմ քեզ կանգ առնել: Ու դու էլի չես հասկանա, որ ես ուզում եմ դրանք: Կնայես նրանց ու կմտածես, թե ինչու կանգնեցիր: Երբեք էլ չես նկատելու ինձ…

Եկա, և տաք վառարանի մոտ հանկարծ մրսեցիր: Ինքս չհասկացա ինձ ու եկա անիմաստ մի պահ, և մեղավորը գուցե դու էիր: Գուցե ցանկացա պատժել քեզ: Բայց դու ավելի մոտեցար վառարանիդ ու մոռացար դողը` ինձ:

Եկա, և հանկարծ պայծառ արևը փակվեց մութ ամպերով: Ու ես սկսեցի թրջել քեզ: Դու չկարողացար վազել, որովհետև հոգնել էիր արդեն…

Եկա, երբ ցանկացար նստել ու դիմավորել արևի առաջին լույսը: Անգթորեն ապտակեցի քեզ ու դու ընկար:

Եկա, երբ ծարավդ խեղդեց քեզ: Զարմացար, որ ջուրը էլ չհագեցրեց քեզ: Կյանքդ դարձավ մի անապատ, որտեղ դու սկսեցիր փնտրել անծանոթ զգացում, ծարա՞վ, թե…չհասկացար ինչ:

Եկա, երբ արդեն գարուն էր: Դու ցանկացար վազել փաթիլների տակ, բայց գարնան մեջ չկար ձյուն: Զգացիր միայն սառը ջերմություն` ցուրտ ու տխուր: Սկսեցիր հասկանալ…

Եկա, երբ փողոցում հենց այնպես կանգնած նայում էիր ինձ, որպես անծանոթ անցորդ: Եկա ու անցա, ու դու հասկացար քեզ: Նայեցինք միմյանց ու ապրեցինք զարմանք: Այդ պահին ամենաքիչը մեր հադիպմանն էինք սպասում: Մոտեցանք ու գրկեցինք իրար…

Հ.Գ   Ես հասկացա, թե ինչու անտարբեր անցար այն  վարդերի կողքով: Որովհետև իմ վարդերը վաղուց գնված էին ու սպասում էին ճիշտ ժամանակին: Այս կյանքում ամեն ինչ ունի իր ճիշտ տեղն ու ժամանակը, և միայն համբերությունը մեզ կստիպի սպասել…բայց ոչ երկար:

 

Խաչատրյան Լիանա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: