Իմ սրտի կրակը

Published Июнь 2, 2012 by Janka

Այս աշխարհում և այս կյանքում ինձ համար կա մի կրակ, որն անմար է, որը հզոր է և որը իմ կյանքի սկզբնաղբյուրն է: Այն իմ մարմնում տեղակայված կրակն է, որում ամբողջովին ամփոփված է հոգիս: Այն այրվում է ինձ շատ-շատ մոտ` հենց իմ սրտում, որտեղ ապրում են իմ սիրելի էակները: Երախտապարտ եմ ես այդ անձանց, քանզի միայն նրանց աչքերի հոտն էր, որ կայծ տվեց և իմ սրտում առաջացրեց մի մեծ կրակ` կրակ բարության, անկեղծության և սիրո: Միայն նրանց սերն է, որ ակամայից ստիպում է սրտիս սիրել, սիրել, սիրել անվերջ: Միայն իմ սրտակից ընկերների բերկրանքն ու ժպիտն է, որ բոցավառում է կրակն իմ սրտի ու դարձնում ինձ էլ ավելի երջանիկ: Ինչպես ամեն ոք, ես էլ ապրում եմ այս իրական աշխարհում ու գիտակցում մի պարզ բան. Յուրաքանչյուրս բնության եզակի ստեղծագործությունն ենք և ունենք ավարտ: Եթե գա մի օր, որ իմ սրտի կրակն էլ դադարի այրվել, միևնույնն է, այն չի հանգչի, որովհետև դեռ կապրեն բազում հուշեր, և կառաջանա մի նոր կրակ` կրակ հիշողության, բայց այս  դեպքում ոչ իմ սրտում:

 

Գրիգորյան Քրիստինե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: