Երևանի տարածաշրջանային N2 պետական քոլեջ

Published Июнь 2, 2012 by Janka

Քոլեջը 72 տարեկան է, հիմնադրվել է 1939թ., Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումի վերակազմավորման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը: Այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է: Այսօր էլ իր հնարավորություններով և շենքային պայմաններով վերածվել է Նոր Նորք համայքի կրթական, մշակութային և մարզական կենտրոնի` իրականացնելով բազմագործառութային քոլեջներին բնութագրող պրակտիկա: Այստեղ սովորում է մոտ 500 ուսանող: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար պլանավորվել է 25-35 անվ-ճար տեղ, որոնց պլանը կատարվել է: Քոլեջի հիմնական նպատակն է փոքր և միջին բիզնեսի մասնագետների պատրաստումը, որոնք յուրացնում են մենեջմենթի, մարքեթինգի, հարկային և մաքսային գործի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, օրենսդրական դաշտի այն չափը, որն անհրաժեշտ է պաշտպանելու սեփական բիզնեսը, համակարգչային գործը և 2 օտար լեզու: Քոլեջը պարտաստում է նաև սպասարկման ոլորտի մասնագետներ:

Քոլեջում դասավանդում են բարձրագույն կրթություն ունեցող 40 հիմնական դասախոսներ և բավականին աշխատանք է տարվում նրանց պատասխանատվության բարձրացման , ուսուցման առաջավոր մեթոդների և ձևերի կիրառման ուղղությամբ:

Քոլեջի մասնագիտություններն են

Մասնագիտությունը  կրթության հենքը
Մենեջմենթ Իննամյա-3 տարի
միջնակարգ-2 տարի
 Էկոնոմիկա,հաշվապահական հաշվառում և աուդիտ  իննամյա-3 տարի
միջնակարգ-2 տարի
 Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում  իննամյա-4 տարի
միջնակարգ-3 տարի
 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա  իննամյա-3 տարի
միջնակարգ-2 տարի
 Մարքեթինգ  իննամյա-3 տարի
միջնակարգ-2 տարի

Քոլեջի լավագույն ուսանողները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել Պետական բուհերի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, , Մանկավարժական իստիտուտ, Գյուղատնտեսական ակադեմիա և հավատարմագրված բուհերի Եվրոպական տարածաշրջանակին ակադեմիա, Երևանի << ՄՖԲ >> ֆինանասական ակադեմիա, Հյուսիսային համալսարան, Տերնոպլի ազգայիմ տնտեսագիտական համալսարան, ՅուԷսԻել համալսարան, Ամերիկյան հումանիտար համալսարան, Ուրարտու համալսարան 2-րդ կուրսեր:

Քոլեջն ունի հարուստ գրադարան: Գրքերից օտվելու համար կա հարմարավետ կահավորված ընթերցասրահ:

Ուսանողների արտադրական պրակտիկան անցկացվում է կազմակերպություններում` կնքված պայմանագրերի հիման վրա: Քոլեջը պայմանագրային հարաբերություններ ունի << Փունջ>> ՍՊԸ, << Մառնիկ>> ՍՊԸ, << Գրանդ Քենդի>> ՍՊԸ, << Թալգրիգ>> ՍՊԸ, << Գոլդեն Փելես>> հյուրանոցային համալիր ՓԲԸ, << Վալենսիա ՀՁ >> ՍՊԸ, Նոր Նորքի առաջին ատյանի դատարան, << Գարկ գրուպ>>, << Նոյյան տապան>> և այլ ընկերությունների հետ:

Քոլեջն ունի նաև ֆուրբոլի աղջիկների թիմ, որը կազմում է ՀՀ ազգային հավաքականի կորիզը: Այն մասնակցել է միջզագակին մրցաշարերի նորվեգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունաստանում և այլուր: Մեր թիմը Իսլամի համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է և Նորվեգիայի Գավաթի մրցանակակիր:

Քոլեջում Գործում են վերապատրաստման կարճաժամկետ երկամսյա դասընթացներ` համակարգչային ապերատրություն, խոհարար, բարմեն, մատուցող, հրուշակագործ, հաշվապահություն:

Եվրամիության հանձնաժողովի կողմից ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում կատաչվել է շենքի կապիտակ վերանորոգում, վերակառուցվել է ջեռուցման համակարգը, կառուցվել է մարզահամալիրէ գերժամանակակից գույքով, ստեղծվել է համակարգչային 3 լասրան` ինտերնետ ցանցով և ժամանակակից խոհանոց` ուսուցման համար անհրաժեշտ գույքով և էլեկտրական սարքերով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: