Եվս մեկ օր առանց քեզ

Published Июнь 2, 2012 by Janka

Կարոտը գլորում է օրերս, որոնք պարուրված են լոկ միայն սպասումիս հետքերում: Անցավ ևս մեկ օր, ևս մեկ տանջալի ու ցավով լի մի օր առանց քեզ ու առանց քո մաքուր սիրո…Հիմա թաց աչքերով որոնում եմ անիրական պատկերդ, որ կերտեցի միայն իմ հոգու արտացոլանքի շնորհիվ…Զգում եմ անփույթ ներկայությունդ ու կենսարար շունչդ, որոնք ամեն րոպե ստիպում են դիմանալ ևս մեկ օր, ևս մեկ օր առանց քեզ սեր իմ…Պատկերդ է միայն, որ լուսավորում է իմ մութ ներաշխարհը, քո դիպուկ մտքերն են, որ կառուցում են իմ մեջ հույսի բարձունք`դեմ գնալով հենց իմ թաց մտքերին…Դողացող ձեռքերս միայն քո աներևույթ գուրգուրանքի շնորհիվ չեն ապտակում անկամք սրտիս…Միայն դու ես, որ կարողանում ես ապացուցել իմ այս գորշ կյանքը շարունակելու իմաստը…Թերևս ամեն բան սուտ է, երբ որ չկաս դու…Չկաս, որ լիակատար դարձնես իմ անիմաստ թվացող կյանքը…Մինչև երբ…Ասա անգինս , մինչև երբ պիտի շուրթերս դողան գեթ մի համբույրիդ կարոտից,մինչև երբ պիտի ճաշակեմ դառը արցունքներիս երբեմնի  քաղցրությունը, որքան պիտի արտասվեմ այս խենթ կարոտի զգացումից…
Եվս մեկ շունչ, որն արձակեցի հուսալով, որ կգաս, կգրկես կարոտից սառած մարմինս ու կտաս նրան քո ողջ սիրո ջերմությունը սեր իմ…Եվս մեկ րոպե, որն ապրեցի անունդ տալով ու քեզ երազելով, մի վայրկյան , որ գլորեցի իմ պապակ շուրթերից քեզ համար աղոթք մրմնջալով…Գիտեմ, զուր չէ այս ամենը. չէ որ շուտով կողքիս կլինես…

 

ՆԵլլի Առաքելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: