Եթե գա մի օր…

Published Июнь 2, 2012 by Janka

Եթե գա մի օր, որ մենք բաժանվենք,

Հավատա իմ սիրտը միայն կցավի,

Ու երբ աչքերդ էլ ինձ չփնտրեն,

Միայն հոգին իմ հավերժ կմարի…

Եթե անցյալդ ներկայի գրկում

Լոկ միայն ցավ է քեզ հասցնում,

Ապա հենց նույն անորոշ ներկադ

Տանջանք է տալիս սրտիս անիմաստ:

Եթե գա մի օր, աչքերդ մաքուր

Նորից տեսնեն ինձ քո տաքուկ գրկում,

Այդժամ ես կգամ քեզ մոտ, սիրելիս,

Այդժամ քեզ կասեմ, ես քոնն եմ,հոգիս…

Եթե անձրևը նորից արտասվի

Ու քո աչքերին միայն լաց բերի,

Հավատա կգամ մի ստվերի նման,

Կմաքրեմ աչքերդ, կլնինեմ պահապան…

Եթե չտեսնես, թե ով է կողքիդ,

Կգնամ անդարձ ու չեմ արտասվի,

Միայն կնայեմ անգույն աչքերիդ

Ու կասեմ. <<սիրտդ դեռ ինձ կհիշի>>…

Եթե շուրթերդ դողան այս ցրտից,

Եթե աչքերդ արտասվեն ցավից,

Եթե հուշերդ սկսեն տանջել քեզ,

Հավատա` կգամ ու ես կօգնեմ քեզ…

Եթե դու չուզես ցավդ ամոքեմ,

Քո մաքուր սիրտը սիրով պարուրեմ,

Հավատա, այդժամ ես առանց խոսքի

Կգնամ`պահած սրտիս սերը իմ:

Ոչինչ չեմ ասի, անձայն կգնամ,

Կտանեմ ինձ հետ հուշերս միայն,

Կսփոփեմ հոգիս այս <<սուտ>> հույզերով,

Կափսոսամ, որ սիրտս չի ապրի քեզնով…

Չէ~, միջնույնն է, ուր էլ որ գնամ,

Իմ խենթ անցյալից ուր էլ որ փախչեմ,

Մեկ է, անգինս, քեզ չեմ մոռանա,

Քանզի իմ սիրտը դւ ես գողացել…

Եթե գա մի օր, որ սիրտս կանգնի,

Հավատա, այդժամ էլ ես քեզ չեմ լքի,

Նորից քեզ հետ կլինեմ, հոգիս,

Նորից քեզ կասեմ, որ դու ունես ինձ…

Եթե գա մի օր, լուսինը խամրի,

Աստղադարդ երկինքն էլ ինձ չժպտա,

Միևնույնն է հոգին իմ անտես ու բարի,

Քեզ երբեք, երբեք մենակ չի թողնի…

Եթե անցյալս ցավով ամոքվի,

Եթե աչքերս նորից լուռ թախծեն,

Եթե կեղծ ժպիտս նորից խամրի,

Հավատա, հուշերս դեռ էլի կապրեն…

Եթե շուրթերս ցավեր տարածեն,

Բոլորի սրտում թախիծ լուռ սփռեն,

Հավատա, կգամ, ես նորից կգամ,

Նորից քեզ համար խենթուկ կմնամ…

Եթե երազներս մի օր չքանան,

Հուշերս անմիտ ցավեն ու գնան,

Այդժամ էլ, հոգիս, ես քեզ չեմ լքի,

Այդժամ էլ սիրտն իմ քոնը կլինի…

Եթե անցնի դար, եթե մահն անցնի

Ու իմ շուրթերը անունդ չտան,

Ապա, անգինս, իմացած եղիր,

Որ ես այլևս աշխարհում չկամ…

 

ՆԵլլի Առաքելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: